News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրիական ընկերությունը կվերանորոգի Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը, որը ամենահին է Երեւանում գործող թատրոններից: Այդ մասին համաձայնագիրը հավանության է արժանացել կառավարության նոյեմբերի 27-ի նիստում:

Այդ նպատակով նախատեսվում է 7 մլն եվրո ներգրավել Ավստրիական զարգացման բանկից: Վերակառուցումը կիրականացնի մասնագիտացված ավստրիական «Waagner-Biro» կոնսորցիումը, որն արդեն վերանորոգել է Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի բեմերը: Դրամական միջոցները կտրամադրվեն արտոնյալ պայմաններով՝ 23 տարով, որից 6,5 տարին կլինի արտոնյալ տոկոսադրույքով (տարեկան 2 տոկոս):

Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը գործում է 1921 թվականից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ