News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին եւ ներկայիս գլխավոր դատախազները ծանոթ չեն մեղադրական եզրակացության հետ, սա ընդամենն անզգուշության հետեւանք է: Այս մասին այսօր` նոյեմբերի 27-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը, որը մեղադրվում է հափշտակության եւ յուրացման մեջ:

Խաչիկյանը միակն էր ամբաստանյալներից, որը հանդես եկավ պաշտպանական ճառով:

Մինչեւ սկսելը` նա հայտարարեց, որ ճառը պատրաստելիս` օգտվել է ՀՀ եւ ՌԴ Քրեական օրենսգրքերից, տարբեր դասագրքերից եւ եկել եզրահանգման, որ մեղադրողը պետք է հանի իրեն առաջադրված մեղադրանքները:

«Սկսենք 29 մլն դրամից, մեղադրողը չի անդրադարձել, թե ում է պատկանում այս գումարը, ում է հասցվել վնասը, ում պետք է վերադարձնել այդ գումարը եւ ինչպես: Մի բան էլ` պետական բյուջե վճարելու մասին իրավական կատեգորիա պարզապես գոյություն չունի, հարգելի մեղադրող»,- ասաց Խաչիկյանը:

Ամբաստանյալի խոսքով` չկա ապացույց նաեւ շահադիտական նպատակներ ունենալու մասին:

«Ես ռեպլիկներով էլ եմ հանդես գալու, վերջին ճառս էլ եմ արդեն պատրաստել եւ այժմ կցանկանայի, որ ռեպլիկով հանդես գար մեղադրողը»,- նշեց նա, սակայն մեղադրող Հարությունյանն այդպես էլ որեւէ կերպ չարձագանքեց ամբաստանյալի ճառին:

Դատական նիստն այսօր հետաձգվեց:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար։ Դատախազը Վազգեն Խաչիկյանի համար պահանջել է 13 տարվա ազատազրկում, իսկ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանին ազատազրկել 6 տարի, 2 ամիս ժամկետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ