News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներից դատելով՝ մեկ տարվա ընթացքում Երեւանի բնակարանային շուկայում զգալի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Այսպես, հոկտեմբերի կեսերին մայրաքաղաքի Կենտրոն եւ Արաբկիր համայնքների բնակարանների 1 քառ. մետրի շուկայական միջին գինն անփոփոխ է մնացել, Քանաքեռ-Զեյթուն համայնքում աճել է ընդամենը 0.04%-ով: Իսկ ամենամեծ աճը գրանցվել է Նուբարաշենում՝ 2.0%:

Բացարձակ աճի պարագայում այս ծայրամասը նույնպես առաջատարն է մայրաքաղաքում. բնակարանների «քառակուսին» այնտեղ թանկացել է 3.100 դրամով: Եթե յոթ տարի առաջ էլիտար Կենտրոն համայնքի եւ Նուբարաշենի միջեւ գնային հարաբերակցությունը հասել է 3.5 անգամի, ապա այս տարվա հոկտեմբերին այն նվազել է մինչեւ 2.7 անգամի: Սակայն Երեւանի բնակարանային ֆոնդում Նուբարաշենի մասնաբաժինը չնչին է (0.6%), այդ պատճառով գնային նշված փոփոխությունները գրեթե չեն ազդել մայրաքաղաքի բնակարանային շուկայի ընդհանուր վիճակի վրա:

Այն, որ բնակարանի առքուվաճառքի գործարքների մեծ մասն իրականացվում է ԱՄՆ դոլարով, բոլորին է հայտնի: Մեկ տարվա ընթացքում Հայաստանում դոլարն ամրապնդվել է 1%-ով, այդ պատճառով դրա ազդեցությունը դրամով արտահայտված գների վրա գրեթե զրոյական է: Մայրաքաղաքի բնակարանային շուկայի երկարատեւ միտման պարզաբանման համար դիտարկենք գների դինամիկան հոկտեմբերի կտրվածքով՝ 2008-2014 թվականների ընթացքում:

Ինչպես դրամով, այնպես էլ դոլարով գները գագաթնակետին են հասել 2008 թվականին, այսինքն՝ մեր երկրում տնտեսական ճգնաժամի ընթացքում: Այդ տարին նշանավորվեց նաեւ դոլարի նվազագույն փոխարժեքով (306 դրամից քիչ ավելի), ինչն այնուհետ փոխարինվեց դրա աճով: Այդ պատճառով սպառողական պահանջարկի այն մասը, որն ավելի վաղ թելադրվում էր «թուլացող» դոլարի նյութական կապիտալիզացիայով, զգալիորեն նվազեց, ինչն էլ հանգեցրեց բնակարանների գնի նվազմանը:

Սպառողական պահանջարկում առավել վառ փոփոխություններ կան «թանկարժեք» Կենտրոն համայնքում: Ուսումնասիրված ժամանակաշրջանում այս թաղամասում բնակարանների «քառակուսու» գինը նվազել է 62.000 դրամով կամ 12.7%-ով: Սակայն ավելի զգալի է եղել դոլարով «քառակուսու» գների անկումը. 556 դոլարով կամ 34.8%-ով:

Նշենք, որ թանկարժեք բնակարանների վաճառքի տեսանկյունից Կենտրոնը միշտ առաջատար է եղել մայրաքաղաքում: Նախկինում՝ դրամի «ամրապնդման» ժամանակաշրջանում, այդ գործոնը գրավում էր հատկապես այն քաղաքացիներին, որոնք ձգտում էին փրկել իրենց դոլարային կապիտալը: Ի դեպ, 2009 թվականին դոլարի փոխարժեքի բարձրացումից հետո արտարժույթով քաղաքացիների խնայողությունները կտրուկ ավելացան:

Անցյալ տարվանից պաշտոնական տվյալներում հետաքրքիր «միտում» է նկատվել: Գները կա՛մ նույն մակարդակին են մնացել ավելի քան մեկ տարի (Կենտրոն եւ, մասամբ, Արաբկիր համայնքներում), կա՛մ կրիայի տեմպերով են աճել: Այդ պատճառով վերջին մեկուկես տարվա պաշտոնական գնային դինամիկան հետաքրքիր է միայն մայրաքաղաքի տարբեր թաղամասերի միջեւ բնակարանների արժեքի հարաբերակցության տեսանկյունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ