News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դոլարի կտրուկ թանկացումը եւ դրամի արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա ավելի շատ բացասական ազդեցություն կունենա, քան դրական: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Նա համաձայն չէ ԿԲ-ի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնած կարծիքի հետ, թե այն կարող է նաև դրական ազդեցություն թողնել արտահանողների վրա, քանի որ կարող է օգնել նրանց՝ կազմակերպել արտադրությունը, իրացումն ու արտահանումը և ստեղծել աշխատատեղեր։ «Դա տեսականորեն այդպես է, քանի որ աշխատավարձի կոմպոնենտը ըստ էության էժանանում է եւ ապրանքը ավելի մրցունակ է դառնում, բայց այդ ամեն ինչը չի վերաբերում Հայաստանի տնտեսությանը: Մեր երկրում տնտեսական օրենքները չեն գործում, եւ հետո մեր մոտից հիմնականում արտահանվում են հանքահումքային ռեսուրսներ: Միանշանակ է, որ ավելի շատ բացասական կազդի մեր տնտեսության վրա, քան դրական»,-ասաց նա:

Տնտեսագետն ասաց, որ արտադրողների մասին ունեցած դրական ազդեցության մասին միայն կարելի է խոսել տեսականորեն, քանի որ բացառվում է, որ մեր մոտ նման կարգի լայնամաստշաբ արտադրություններ չկան, որի հաշվին նորանոր շուկաներ կգրավեն: Մյուս կողմից էլ, որպեսզի արտադրությունը դառնա մրցունակ փոխարժեքի նման տատանումների պարագայում, անհրաժեշտ է մի քանի ամիս, սակայն տնտեսագետը խիստ կասկածում է, որ երկարաժամկետ ժամանակահատվածում արտադրության ծավալները կավելանան:

Անդրադառնալով Ամանորից առաջ սպասվող գնաճին՝ Արտակ Մանուկյանն ասաց, որ դա ավելի շատ պայմանավորված կլինի դրամի փոփոխությունը, քան ԵՏՄ անդամակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ