Ապրանքների որակի եւ տնտեսության արտահանման հնարավորությունների ենթակառուցվածքի զարգացման համար Հայաստանը Համաշխարհային բանկից 50 մլն դոլարի չափով վարկ կստանա: 2014թ. օգոստոսի 6-ին կնքված համաձայնությունը այսօր՝ նոյեմբերի 27-ին հավանության է արժանացել կառավարության կողմից:
Այն նախատեսում է ներդրումների եւ արտահանման խթանման, ռազմավարության կազմման ուղղությամբ պետական մարմիններին աջակցություն, ինչպես նաեւ նոր պետկազմակերպության՝ Տուրիզմի ազգային կազմակերպության ստեղծում: Ծրագրվում է նաեւ բարելավել գործակալության արդյունավետւթյան գնահատման համակարգը: Ծրագրվում է նաեւ հզորացնել Չափագիտության ազգային ինստիտուտը: