News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն ավելի քան 10 տարի է ոլորտը ապահովագրելու համար ուսումնասիրություններ է իրականացնում, ինչի արդյունքում պատրաստվում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության հետ մարզերից մեկում` Վայոց Ձորում, իրականացնել անասնագլխաքանակի ապահովագրման պիլոտային ծրագիր: Այս մասին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նոյեմբերի 21-ին տեղի ունեցած «Տեղական զարգացման բարելավված պլանավորման միջոցով կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմումը գյուղական համայնքներում» աշխատաժողովի շրջանակներում: Միջոցառումը կազմակերպվել էր UNDP աջակցությամբ:

Ինչպես նշեց ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի հատուկ նախագծերի ներդրման ու զարգացման դեպարտամենտի ղեկավար Արտակ Մարտիրոսյանը, մարզի ընտրությունն պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված մարզում իրականացվել է խոշոր եղջերավորների հաշվառում եւ համարակալում:

«Մեր խորին համոզմամբ, ապահովագրողների համար` որպես ռիսկ կրողների,  առավել գրավիչ կլինի սկսել պիլոտային ծրագրերը առավել վերահսկելի լինելու տեսակներից՝ մասնավորապես, գյուղատնտեսական նշանակության կենդանիների ապահովագրությունից»,- ասաց նա, հավելելով, որ վերջինս հնարավորություն կտա հասկանալու գյուղատնտեսությունում գործող ենթկառուցվածքների միջեւ փոխհարաբերությունները եւ վերհանել առկա խնդիրները: Այս ամենն, իհարկե, կնպաստի հետագայում առավել ռիսկային համարվող ոլորտներում ապահովագրական ծրագրերի իրականացմանը:

Ինչպես հայտնի է, գյուղատնտեսության ապահովագրության ներդրման գործընթացներից այսօր հատկապես կարեւորվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ձեւավորված աշխատանքային խմբի գործունեությունը, որն ուղղված էՀայաստանի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման նախադրյալների ստեղծմանը:Աշխատանքային խմբի անդամ է նաեւ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

«Այսպիսով, 2015թ. առաջին կիսամյակում մենք հնարավորություն կունենանք կյանքի կոչելու այս ծրագիրը: Դրա համար կարեւորում ենք ստանալ աջակցություն նաեւ շահագրգիռ միջազգային կառույցների կողմից», - ընդգծեց Ա. Մարտիրոսյանը, ավելացնելով, որ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն պատրաստակամ է նաեւ իր մասնակցությունն ունենալ բերքի ապահովագրության պիլոտային ծրագրերում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Ամենաշատ