News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մեղադրյալ Վ. Բեգլարյանի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ ՔՆնչական կոմիտեից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով պարզվել եւ հիմնավորվել է, որ գործով մեղադրյալ, տասնութ տարին լրացած Վ.Բեգլարյանը 2014 թվականի օգոստոսին Վանաձոր քաղաքում ծանոթացել, ապա ընկերություն է արել նույն քաղաքի`տասնվեց տարին չլրացած մի բնակչուհու հետ, որի ընթացքում թե՛ վերջինիցս եւ թե՛ նրա ծնողներից տեղեկացել է Մ.Գրիգորյանի անչափահաս լինելու` տասնվեց տարին լրացած չլինելու հանգամանքի մասին:

Շփումների ընթացքում` 2014 թվականի սեպտեմբերի սկզբին, Վ.Բեգլարյանը եւ աղջիկը գնացել են Վ.Բեգլարյանի բնակության տնակ եւ նույն օրը փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն ունեցել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ. Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով:

2014 թվականի նոյեմբերի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Ամենաշատ