News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Նոյեմբերի 27-ին, «Նաիրիտ  գործարան» ՓԲԸ-ում հանդիպել է  գործարանի ղեկավարության ու աշխատակիցների հետ: Հանդիպման նպատակն էր գործարանի աշխատակազմին մեկ անգամ եւս ներկայացնել կառավարության մոտեցումները  «Նաիրիտում» ստեղծված իրավիճակի, գործարանի վերագործարկման, ինչպես նաեւ աշխատավարձի գծով պարտքի մարման հարցերի շուրջ:

Նախարարի խոսքով, արդեն տեւական ժամանակ «Նաիրիտ գործարանում» առկա է  սոցիալական լարվածություն՝ կապված չվճարված աշխատավարձերի եւ աշխատակիցների հետագա ճակատագրի հետ: Խնդիրները մշտապես  հանրապետության նախագահի ու  վարչապետի ուշադրության կենտրոնում են:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսքով՝ «Նաիրիտ  գործարան» ՓԲԸ-ի պարտքն այսօր արդեն կազմում է մոտ 102 մլրդ դրամ, որից 6 մլրդ դրամը՝ աշխատավարձի գծով պարտքն է, 63 մլրդ-ը՝ վարկային պարտավորություններ են, 20 մլրդ-ը՝ պարտք է Երեւանի ՋԷԿ-ին, 8,5 մլրդ-ը՝ բյուջետային պարտք է, 1,4 մլրդ-ը՝ պարտք է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, իսկ 1,2 մլրդ-ը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: 

Նախարարի խոսքով՝ իրավիճակն իսկապես անհանգստացնող է: Աշխատակիցների վրդովմունքը, բողոքն ու պահանջները հասկանալի են եւ արդարացված: Վերջին մի քանի տարիների ընթացքում «Նաիրիտի» պահպանության ծախսերը, ինչպես նաեւ աշխատավարձերի վճարումները իրականացվել են էներգետիկ համակարգի ընկերությունների տրամադրած միջոցների հաշվին (փոխառությունների տեսքով), որոնք իրենց հերթին այսօր ծանր ֆինանսական վիճակում են:

«Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ նախարարը տեղեկացրեց, որ  Համաշխարհային Բանկի կողմից գործարանում կիրականացվի տեխնիկական աուդիտ:  Մինչեւ 2015թ.-ի փետրվար Երեւանի կայցելեն ՀԲ ներկայացուցիչները եւ «Նաիրիտի» մասնագետների հետ աշխատելով կուսումնասիրեն վերագործարկման հնարավորությունները: Նախարարը հույս հայտնեց, որ աուդիտի արդյունքները պարզ կլինեն մարտ ամսին, եւ դրական եզրակացության դեպքում կառավարությունը կդիմի  «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի կառավարման մարմիններ՝ վերագործարկման համար միջազգային մրցույթ անցկացնելու նպատակով: Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ նման ընթացակարգը պարտադիր է, քանի որ կառավարությունը ,,Նաիրիտում,, ունի մոտ 10 տոկոս բաժնեմաս, ուստի՝ իրավական որոշումներ կայացնելու իրավասությունը վերապահված է միայն գործարանի տնօրենների խորհրդին: 

Ինչ վերաբերում է աշխատավարձի գծով պարտքին, ապա, նախարարի հավաստմամբ, մոտ օրերս գործարանի աշխատակիցները կստանան 1 ամսվա աշխատավարձ, իսկ մինչեւ դեկտեմբերին՝ եւս 1 ամսվա:

-Գիտակցում ենք, որ ՀՀ սահմանադրությամբ պարտավոր ենք պաշտպանել Ձեր իրավունքները: Եվ կառավարությունը եւ նախարարությունը պատրաստ են հետեւողական լինել: Լինել Ձեր կողքին եւ համապատասխան աջակցություն ցույց տալ ձեր խնդիրների լուծման գործում, բայց կառավարության կողմից արված յուրաքանչյուր քայլ պետք է լինի իրավական տեսանկյունից հիմնավորված,- ,,Նաիրիտի,, աշխատակիցներին ասաց Երվանդ Զախարյանը:

Նախարարը նշեց նաեւ, որ չվճարված աշխատավարձերին վերաբերող մնացած խնդիրներով պետք է զբաղվի գործարանի տնօրենների խորհուրդը: Նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրեց նաեւ, որ գործարանի աշխատակիցների կրճատման խնդիրը եւս տնօրենների խորհրդի իրավասությունների շրջանակում է:

Երվանդ Զախարյանի խոսքով՝ այս ընթացքում գործարանի 178 աշխատակից ստացել է բավական բարձր աշխատավարձ՝ 400 հազարից մինչեւ 2մլն 600 հազար դրամ, ինչը բոլորովին արդարացված չէ ստեղծված իրավիճակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ