News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քաղաքացիների անձնական տվյալները ենթակա են պաշտպանության: Այս մասին ասված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագծում, որը կառավարությունը կրկին ներկայացրել է խորհրդարան, որն ավելի վաղ այն մերժել էր:

Օրինագիծն առաջարկում է արգելել քաղաքացիների անձնական տվյալների ցանկացած մշակում՝ բացառությամբ հստակ նշված օրինական  նպատակների: Տվյալների մշակումը պետք է սահմանափակվի բացառապես այդ նպատակներով: Բացի դրանից,  անձնական տվյալները կարելի է մշակել միայն այն դեպքում, երբ դրանք կրողը տեղյակ է նման գործողությունների մասին:

Պետական, ծառայողական, բանկային, նոտարական եւ այլ գաղտնիքներ պարունակող տվյալների հավաքումը եւ պահպանումը կարգավորվելու է առանձին իրավական ակտերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ