News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


ՉԺՀ-ի նախագահ  Սի Ցզինպինի եւ նրա կնոջ՝ Պեն Լիյուանի սիրուն նվիրված երգի տեսահոլովակը Չինաստանում հիթ է դարձել: Մոտ մեկ շաբաթ առաջ հրապարակված տեսահոլովակը կարճ ժամանակում կարողացել է հավաքել 56 մլն դիտում:

Երգը սկսվում է հետեւյալ տողով. «Հայր Սինը սիրում է մայր Պենին»: Այնուհետեւ պատմվում է, որ Սին Ցզինպինը չի վախենում ոչ երկնքին , ոչ երկրից: Երգն ավարտվում է հետեւյալ տողով. «Կանայք պետք է սովորեն մայր Պենից, սիրող մարդիկ կհաղթեն այս աշխարհում»:

Ստեղծագործության հեղինակները Հենան նահանգից երաժշտական խմբի 4 անդամներն են: Մենակատար Յու Ռունզիի խոսքով՝ նրանք այդ երգը գրել են՝ ոգեշնչվելով ԱԽՏՀ-ին գագաթնաժողովին Սի Ցզինպինի եւ Պեն Լիյուանի մասնակցությունից:

Տեսահոլովակը հրապարակելուց հետո խմբին հրավիրել են մասնակցել չինական Նոր տարվան նվիրված ամենամյա տոնին:

«Ես լալիս էի հոլովակը դիտելիս», - տեսահոլովակը մեկնաբանել է Weibo կայքի՝ Twitter-ի չինական տարբերակի օգտատերերից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ