Նոյեմբերի 26-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Ախուրյան գյուղից բուժօգնության են տեղափոխվել 42-ամյա Օլյա Մ.-ն եւ 20-ամյա Գայանե Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, տանը, գազօջախի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: