News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Պատգամավորները տեղում ծանոթանացել են քաղաքացիներին հուզող խնդիրներին եւ փորձել գտնել դրանց լուծման ուղիները:

Այցի առաջին կանգառը Գյումրու քաղաքապետարանն էր, ուր հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակիչների հիմնախնդիրներին վերաբերող բազմաթիվ հարցեր: Հանդիպումից հետո հանձնաժողովի նախագահն ուղեւորվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային գրասենյակ: Գրասենյակի աշխատակիցները տիկին Վարդանյանին ներկայացրել են, թե ինչ ընթացակարգով են քննարկվում քաղաքացիների դիմում-բողոքները եւ որքանով են տեղեկացված շիրակցիները գրասենյակի գործունեության մասին: Նրանք ներկայացրել են նաեւ դիմում-բողոքների վիճակագրությունը եւ բովանդակությունը:

Այնուհետեւ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, հանձնաժողովի անդամներ Հայկ Խաչատրյանը եւ Զարուհի Փոստանջյանը Գյումրի եւ Արթիկ քաղաքներում հանդիպել են քաղաքացիների հետ, լսել նրանց հուզող խնդիրները, որոնք վերաբերել են սոցիալական, կենցաղային, առողջապահական, իրավական ոլորտներին, բնակարանային ապահովմանը: Նրանք խոստացել են կառավարության համապատասխան գերատեսչությունների պատասխանատուներին ներկայացնել դրանք, իսկ օրենսդրական լուծում պահանջող խնդիրների մասին բարձրաձայնել խորհրդարանում:

Տպել
Ամենաշատ