News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր՝ նոյեմբերի 27-ին ելույթ է ունեցել նոր Ռադայի 8-րդ գումարման նիստին:

Ուկրաինական լրատվամիջոցները առանձնացնում են նախագահի ելույթի երեք հիմնական թեզիսները: Առաջինը, Պորշենկոն բացառել է դաշնայնացումը: «Ոչ մի դաշնայնացում չի լինի: Սա պատասխանն է եւ Արեւելքի, եւ Արեւմուտքի խորհրդատուներին», - ընդգծել է պետության ղեկավարը:

Պորոշենկոն առաջարկել է ղեկավար պաշտոններին օտրերկրացիների նշանակել, հայտարարել է, որ ուկրաիներենը պետք է լինի միակ պետական լեզուն, խոստացել է իրական դատական բարեփոխումներ, բանակի վերազինում, ընդդիմության կարծիքի հաշվի առնում, ինչպես նաեւ Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակից հրաժարում:

«Այսօր անվիճելի է այն փաստը, որ 2010թ. հռչակված արտադաշինքային կարգավիճակը չկարողացավ եւ չէր էլ կարող երաշխավորել մեր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը. Դրանից պետք է հրաժարվել», - ասել է Պորոշենկոն, գրում է «Կորրեսպոնդենտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ