Եվրամիության երկրները համաձայնել են պատժամիջոցների ցուցակում եւս 13 «ուկրաինացի անջատողական» եւ 5 ընկերություն ներառել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագետներին: Ըստ աղբյուրի, պատժամիջոցները ներդրվել են ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի հետ կապված կազմակերպությունների նկատմամբ:
Սպասվում է, որ մարդկանց եւ ընկերությունների անունները, կհրապարակվեն ԵՄ-ի ամսագրում՝ նոյեմբերի 29-ին: Ցուցակում ընդգրկվածների՝ ԵՄ-ում գտնվող ակտիվները կսառեցվեն, կարգելվի նաեւ մուտքը ԵՄ-ի երկրներ:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունից պաշտոնական հաղորդագրություն դեռեւս չի ստացվել: