News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն դրամի գողությանն օժանդակելու համար 5 ու կես տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից, արդեն 10-րդ օրը քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ գտնվող 28-ամյա Աշոտ Առուշանյանի փաստաբանն այսօր՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի միջնորդեց բեկանել իր պաշտպանյալի նկատմամբ առաջին ատյանի դատարանի որոշումը, որը, ըստ նրա, կայացել է օրենքի խախտումներով,  կայացնել արդարացման դատավճիռ, եւ մերժել պաշպանյալիս դեմ ներկայացված քաղաքացիական հայցը։

Փաստաբանի խոսքով՝ դատարանը նաեւ չի հիմնավորել, թե որն էր Աշոտ Առուշանյանի շահագրգռվածությունը հանցագործությանն աջակցելու հարցում. «Աշոտ Առուշանյանը ապահովված ընտանիքից էր, ուներ բարձր վարձատրվող աշխատանք, ոսկե մեդալով ավարտել էր դպրոցը, գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ն եւ Հայաստանի տնտեսագիտական համալսարանը, նաեւ գործարար կառավարում մասնագիտությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանը, հանդիսանում է «Ռազմավարական պաշտպանություն քաղցկեղից» ՀԿ-ի նախագահ, Աշոտի գիտակցական մակարդակը բարձր է իր բարեկեցիկ ապագան կասկածի տակ դնելու համար»:

Նույն գործով 7 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Էդգար Կարաքեշիշյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը նույնպես դժգոհ է առաջին ատյանի դատարանի վճռից, որն անվանեց «չպատճառաբանված եւ շատ խիստ» եւ միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալին, կամ գոնե մեղմացնել պատիժը:

Ամբաստանյալների փաստաբանները հանդես եկան ռեպլիկով, որի ժամանակ հիշեցրին, որ մեղադրողի ճառում բերված հիմնավորումները գործով ամբաստանյալ, այժմ հանգուցյալ Արտաշես Գալուստյանի ցուցմունքից էին, որը ճանաչվել է անթույլատրելի ապացույց։ Փաստաբանները վկայակոչեցին Վճռաբեկ դատարանի նախադեպային մի քանի որոշումները, որոնք անթույլատրելի ճանաչված ապացույցը ամբաստանյալին մեղավոր ճանաչելու համար հիմք չի համարում։ Չնայած դրան, մեղադրողն իր ճառում պնդեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը արդարացի է եւ Վերաքննիչ դատարանին միջնորդեց անփոփոխ թողնել դատավճիռը։

 «Դուք չեք հարգում ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումները, մենք այստեղ Ձեզ ասում ենք, որ ամբաստանյալի իրավունքներն են խախտվել, Դուք ձեր ասածը պնդում եք, չեք հարգում էս երկրի օրենքները, չեմ հասկանում»,- վրդովված դատախազին դիմեց փաստաբան Ռաֆիկ Սաֆարյանը:

Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լիպարիտ Առուշանյանը, NEWS.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ արդար դատավճիռ կկայացվի որդու գործով, եւ նա կարդարացվի:

Լիպարիտ Առուշանյանը տեղեկացրեց, որ արդեն 10-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Աշոտի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Դատական նիստը հետաձգվեց, դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 28-ին:

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով նրան 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալուստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Արտաշես Գալուստյանն նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխվող գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով,  բարեբախտաբար, տուժածներ չկան»»»
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Ամենաշատ