News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիա մեկնած Հայաստանի քաղաքացիների թիվը 2014 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 58 859 մարդ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2014 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը նվազել է 5 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ։ Նախորդ տարի տվյալ ժամանակահատվածում Թուրքիա էր այցելել 61 985 մարդ։

Միայն 2014-ի հոկտեմբերին Թուրքիա է մեկնել 4 689 Հայաստանի քաղաքացի, ինչը 19 տոկոսով պակաս է նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ