News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տասնյակ հազարավոր քրիստոնյաներ պատերազմի ավերածություններից հետո փախել են Սիրիայի՝ մեծությամբ երկրորդ Հալեպ քաղաքից, բայց շատերը լի են դիմակայելու վճռականությամբ՝ չնայած «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հանդեպ վախին: Այս մասին գրում է «The West Australian»-ը՝ վկայակոչելով France Presse գործակալությանը եւ հավելում, որ տարբեր հարանվանությունների քրիստոնյաները Սիրիայի բնակչության շուրջ 10%-ն են կազմում, եւ միայն Հալեպը մինչեւ 2012 թվականը 250 հազար քրիստոնյաների տունն է եղել:

Ուղղափառ եկեղեցուց ոսկե պարեգոտով սարկավագ Մար Էլիասն օրհնում է 100 հոգուց բաղկացած նվազող հոտին, մինչդեռ երգչախմբի երգեցեղությունը խլանում է ռմբակության ձայներից: Կառավարական ուժերի կողմից վերահսկվող շրջաններում ընտանիքներն ամեն կիրակի երեկոյան հավաքվում են եկեղեցում, որը վառ լուսավորված է գեներատորի շնորհիվ, քանի որ հաճախակի էլեկտրախափանումները քաղաքի տներն առանց հոսանքի են թողնում: «Ջիհադականները քաղաքում չեն, բայց հեռու չեն»,- նշել է Հալեպի քրիստոնյաների հասարակության հետ կապերի պատասխանատու Ժորժ Բաքաշը:

«Իսլամական պետությունը» զինյալներ ունի Հալեպից արեւելք ընկած մի քանի շրջաններում: Բաքաշի խոսքով, ինքը մտադիր է մնալ, այլ ոչ թե միանալ Միացյալ Նահանգներում անվտանգ պայմաններում բնակվող իր եղբայրներին ու ծնողներին. «Չնայած այս ամենին՝ մենք չենք լքի մեր հողը: Սա անհնար է»:

Ըստ ֆրանսիական համալսարանի դասախոս եւ Սիրիայի հարցով մասնագետ Ֆաբրիս Բալանշի, քաղաքի մինչպատերազմյան 2.5 մլն բնակչությունից մնացել է միայն շուրջ 1 միլիոնը: 250 հազար քրիստոնյաների «կեսից ավելին հեռացել են, մնացել է միայն 100 հազարը, որոնցից 50 հազարը հայեր են»:

Սուրբ Ֆրանցիսկոս կաթոլիկ եկեղեցու հոգեւորական Իմադ Դաերի խոսքով, քրիստոնյաները պատրաստվում են տոնածառներ տեղադրել: «Մենք տոնելու ենք Սուրբ Ծնունդը, նույնիսկ մեր շարքերի նոսրացման պարագայում: Մենք տոնելու ենք խաղաղության համար պատարագով»,- ասել է նա: Հոգեւորականը նաեւ հավելել է. «Մենք նախկինի պես այստեղ կլինենք նաեւ 100 տարի անց, քանի որ սա մեր հողն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ