News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի ֆերմերները ոչխարներին բերել են Փարիզ՝ ի նշան բողոքի գայլերի վերաբերյալ կառավարության քաղաքականության դեմ:

Ֆերմերները հավաքվել են Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում եւ պահանջում են արդյունավետ ծրագիր մշակել՝ ընտանի կենդանիների վրա գայլերի հարձակման դեմ պայքարի միջոցները խստացնելու համար:

Ըստ AFP-ի, նրանց հետ միասին Էյֆելյան աշտարակի մոտ հավաքվել են նաեւ գայլերի պաշտպանության համար պայքարող ակտիվիստները:

Ցուցարարները հանդիպելու են Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ստեֆան Լա Ֆոլի հետ: Գործակալության փոխանցմամբ, սպասվում է, որ նրանք հանդիպման են գնալու ոչխարների հետ:

Պաշտոնական տվյալների համաձայն, Ֆրանսիայում 300 գայլեր գտնվում են պետության պաշտպանության ներքո: Վերջին տվյալներով, ընտանի կենդանիների, հիմնականում՝ ոչխարների վրա գայլերի շուրջ 4800 հարձակման դեպք է արձանագրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ