Նոյեմբերի 26-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Երեւան-Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին՝ Այնթապ գյուղում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: