News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարության աշխատակից Նունե Պլուզյանը հերքում է, որ տոկոսով գումար է տվել Սիրանույշ Չփլախյանին եւ դրա դիմաց խլել է տունը՝ պնդելով, որ վերջինը շանտաժի է ենթարկում իրեն՝ որպես պետական համակարգի աշխատողի։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Նունե Պլուզյանը նշեց, որ տունը Սիրանույշից գնել է իր մորեղբոր որդին, սակայն Չփլախյանն ու նրա ընտանիքը հրաժարվում են ազատել տունը, այդ պատճառով էլ իրենք դիմել են դատարան վտարման հայցով։

Կառավարության աշխատակցի խոսքով՝ Սիրանույշն իրեն շանտաժ է անում, սպառնացել է նույնիսկ իր անչափահաս երեխային։

«Ոչ ոք ոչ մեկին գումար չի տվել, մանավանդ ես ընդհանրապես այդ գործի հետ կապ չունեմ, քանի որ իրենք խարդախ են, ինձ ներքաշում են այդ կեղտոտ պատմության մեջ՝ որպես պետական համակարգի աշխատող։ Մորեղբորս տղան այդ տունը գնել է իրենցից, իրենք պարզապես հրաժարվում են ազատել տունը։ Իրենք շանտաժ են անում նաեւ իմ անչափահաս երեխուն են սպառնում, ասում են՝ կգանք դպրոց, երեխուն ինչ-որ տեսահոլովակ կտանք։ Այն աստիճանի է հասել, որ ես թույլ չեմ տալիս իմ երեխան անգամ դպրոցից դուրս գա, խանութ մտնի, բան առնի։ Ես վախենում եմ արդեն իմ երեխայի համար»,- ասաց Պլուզյանը։ 

Նշենք, որ Նունե Պլուզյանը պատրաստակամություն հայտնեց ներկայացնել դեպքին առնչվող բոլոր փաստաթղթերը։

«Եթե ցանկանաք, կարող եմ ներկայացնել բոլոր նյութերն ու փաստերը՝ դատախազության որոշումը, առաջին ատյանի, Վերաքննիչի եւ  Վճռաբեկի վճիռները» ,- ասաց Նունե Պլուզյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի Էրեբունի համայնքի բնակչուհի Սիրանույշ Չփլախյանը այսօր՝ նոյեմբերի 27-ին, Կառավարության մոտ էր՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելու պահանջով:

Ըստ Սիրանույշ Չփլախյանի՝ 2011թ. ինքը «տոկոսով» 25 000 դոլար է վերցրել կառավարության աշխատակից Նունե Պլուզյանից, տունը առուվաճառքի պայմանագրով ձեւակերպել Նունե Պլուզյանի անվամբ՝ պայմանավորվելով, որ գումարը վերադարձնելուց հետո Նունե Պլուզյանը տունը պետք է ձեւակերպի իրենց անվամբ, սակայն Նունեն հրաժարվում է տունը վերադարձնել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ