News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 26-ից 27-ը անցկացվել են հայ-բուլղարական ռազմաքաղաքական եւ ռազմական համագործակցության համակարգման խորհրդակցությունները` ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության եւ Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության դիրեկտորատի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական ռազմական համագործակցության ներկայիս վիճակին ու զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նոյեմբերի 27-ին Բուլղարիայի ՊՆ պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են խորհրդակցությունների արդյունքները:

Պատվիրակության այցի արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ պարոն Լեւոն Այվազյանը եւ ԲՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության դիրեկտորատի տնօրեն տիկին Ռոսիցա Դիմիտրովան ստորագրել են հայ-բուլղարական ռազմական համագործակցության 2015թ. պլանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ