Ամերիկյան Կոլորադո նահանգում տղամարդուն ձերբակալել են այն բանի համար, որ շերիֆի երկու օգնականներին սպառնացել է բանանով:
Հարձակման ենթարկված Ջոշուա Բանչի եւ Դոնալդ Լավի խոսքով, տղամարդն իրենց վրա հարձակվել է կիրակի՝ նոյեմբերի 23-ին: Նրանց թվացել է, որ հարձակվողի ձեռքին ատրճանակ է: Բանչը ցուցմունքում գրել է, որ չի նկատել առարկայի դեղին գույնը, քանի որ կյանքի ընթացքում տարբեր գույնի եւ ձեւի ատրճանակներ է տեսել: Երբ նրա գործընկերը ձեռքը տարել է դեպի ատրճանակը, հարձակվողը գոչել է. «Սա բանան է»:
Ըստ Lenta.ru-ի, ձերբակալված Նաթան Ռոլֆ Չենինսը պատմել է, որ ծրագրում էր հարձակման մասին հոլովակ նկարահանել՝ հետագայում այն YouTube-ում հրապարակելու համար: