News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Brent տեսակի նավթի գինն ավելի քան 3% անկում է արձանագրել այն բանից հետո, երբ ՕՊԵԿ-ի անդամները հայտարարեցին արդյունահանման ընթացիկ քվոտաները պահպանելու մասին: Այս մասին են վկայում առեւտրային տվյալները:

Brent տեսակի նավթի Հյուսիսային ծովի խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքը, մոսկովյան ժամանակով 17:54-ի դրությամբ, ընկել է 3.52%-ով՝ մինչեւ 75.10 դոլար՝ 1 բարելի դիմաց:

Միաժամանակ, ՕՊԵԿ-ի որոշման ֆոնին, օրվա ընթացքում զգալի աճից հետո, ռուսական ռուբլու անկումն ուժեղացել է: Մոսկովյան բորսայի տվյալների համաձայն, դոլարն ու եվրոն աճում են ավելի քան 20 կոպեկով:

Մոսկովյան ժամանակով 18:06-ին դոլարի փոխարժեքն ավելացել է 20 կոպեկով՝ հասնելով 47.59 ռուբլու, իսկ եվրոն՝ 28 կոպեկով՝ հասնելով 59.49 ռուբլու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ