News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ձյան առատ տեղումների հետեւանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փակվել են Սպիտակի ոլորանները եւ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը: Ճանապարհի 10-րդ կիլոմետրում խցանում է առաջացել բեռնատարների պատճառով, որոնք չեն կարողանում տեղաշարժվել՝ փակելով մարդատար մեքենաների ճանապարհը:

Քիչ առաջ խցանումը բացելու աշխատանքներ կատարելիս՝ ճանապարհային ոստիկանության աշխատակցի ոտքը կոտրվել է: Նա տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանի տեղեկացմամբ՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի տեսուչ, ոստիկանության կապիտան Տիգրան Գրիգորյանը ծառայութունն ավարտելուց հետո տուն վերադառնալիս տեսնելով ստեղծված իրավիճակը՝ կանգ է առել երթևեկությունը կարգավորելու նպատակով: Մերկասառույցի պատճառով իրար են բախվել 4-5 ավտոմեքենա, ինչի հետևանքով Տ. Գրիգորյանը վրաերթի է ենթարկվել՝ կոտրելով ոտքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ