News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարման պատասխանատվության ապահովագրությունն օգտակար է նույնիսկ զարգացած ֆինանսական շուկաներ չունեցող երկրներում: Այս մասին Երեւանում «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության նախաձեռնությամբ անցկացված սեմինարի ժամանակ NEWS.am-ի թղթակցին հայտարարեց «Մարշ. ապահովագրական բրոքերներ» ընկերության (որը Marsh&McLennan խմբի մաս է կազմում)՝ Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում մարքեթինգի եւ բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արմեն Գյուլումյանը:  

Գյուլումյանի խոսքով, D&O ապահովագրական փաթեթը, որը փակում է կառավարման սխալներից առաջացած վնասները, կարող է ծածկել ընկերության հաճախորդների եւ գործընկերների պահանջները, այդ թվում՝ բաժնետոմսերի գնի անկումից հետո հայցերը, կամ հաճախորդների կորուստը:

Իսկ կարո՞ղ է նման ապահովագրություն անհրաժեշտ լինել Հայաստանում, որտեղ արժեթղթերի շուկա գրեթե գոյություն չունի, հաճախորդները համեմատաբար իներտ են, իսկ հասարակության շրջանում ընկերության վարկանիշը քիչ է ազդում նրա ֆինանսական դրության վրա:

«Եթե անգամ ընկերությունը հանրային չէ, ամեն դեպքում, այն ստիպված է լինում գործ ունենալ շուկայի կարգավորողների հետ, օրինակ՝ ֆինանսական կամ հակամենաշնորհային: Պետական մարմինների կողմից պատժամիջոցների արդյունքում ընկերության պատասխանատվությունը նույնպես կարող է փակվել D&O-ի կողմից»,- նշեց Գյուլումյանը:

Ոչ թե վարչական սխալների, այլ արդեն տնօրենի հնարավոր իրավախախտման մասին խոսելու դեպքում դասական ապահովագրության փաթեթն այն չի ծածկի, բայց քանի դեռ հետաքննություն է կատարվում եւ մեղքն ապացուցված չէ, տնօրենի իրավական շահերը կծածկվեն: Ընդ որում, իրավական պաշտպանության մեխանիզմը միանում է անմիջապես, մինչ ապահովագրողը կորոշի, արդյո՞ք այդ դեպքը համապատասխանում է ապահովագրական փաթեթին, թե՝ ոչ: Արդյունքում, ըստ Գյուլումյանի, այդ ծախսերը չեն վերադարձվում ապահովագրողին:

«Այստեղ կարեւոր է հենց այն, որ կապիտալիզացիայից վնասները կարող են աննշան լինել կամ ընդհանրապես չլինել: Հատկապես, եթե ընկերությունը հանրային չէ կամ որեւէ բիզնես կորցնելու վտանգի առջեւ չէ: Բայց իրավաբանական տեսանկյունից պաշտպանվել, ամեն դեպքում, հարկ կլինի: Չէ՞ որ ենթադրվում է, որ վնասները կարող էին ավելի խոշոր լինել, եթե ամեն ինչ ինքնահոսի թողնվեր, առանց իրավական գործընթացի»,- նշեց «Մարշ. ապահովագրական բրոքերներ» ընկերության տնօրենի տեղակալ Վլադիմիր Կրյուչկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ