News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Apple ընկերությունը YouTube-ի իր ալիքում գոզվադային նոր հոլովակ է տեղադրել՝ նվիրված iOS 8 օպերացիոն համակարգի հնարավորություններին, որի հիման վրա աշխատում են iPhone 6-ը եւ iPhone 6 Plus-ը:

«Ձայնային տեքստ» անվանումով հոլովակը պատմում է ձայնային հաղորդագրությունների փոխանցման iMessage ծառայության գործառույթներից մեկի աշխատանքի մասին:

Գովազդում նշվում է, որ iMessage-ում ձայնային հաղորդակցման հնարավորությունների օգտագործումը թույլ է տալիս չմտածել այն մասին, թե ինչպես են գրվում անծանոթ բառերը, այլ պարզապես դրանք բարձրաձայն արտասանել: «Դուք կարող եք նույնիսկ երգել ձեր հաղորդագրությունը»,- կադրից դուրս երգում է գովազդող ձայնը: Ի դեպ, տեսանյութի հնչյունավորմանը մասնակցել են ամերիկյան հայտնի հաղորդավար Ջիմի Ֆելոնն ու երգիչ Ջասթին Թիմբերլեյքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ