News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Նյու Քասլ քաղաքի բնակիչներն արդեն մեկ ամիս տառապում են ամոնիակի հոտից, որը կատվի մեզի հոտ է հիշեցնում: Առաջին անգամ քաղաքում տհաճ հոտը զգացել են նոյեմբերի սկզբին, սակայն նահանգի էկոլոգիական ծառայության աշխատակիցները մինչեւ հիմա չեն կարողանում պարզել, թե ինչն է գարշահոտության պատճառը:

Փենսիլվանիայի շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտի մամուլի քարտուղար Ամանդա Վիթմանը պատմել է, որ չափումներն օդում որեւէ վնասակար նյութ չեն բացահայտել: Առաջին անգամ տհաճ հոտը զգացել են քաղաքի այն թաղամասի բնակիչները, որտեղ տեղակայված է կոյուղաջրերի մաքրման կայանը: Գերատեսչության աշխատակիցները լաբորատոր փորձարկումների համար կայանից ջրի եւ օդի փորձանմուշներ են վերցրել: Ըստ Lenta.ru-ի, դրանց արդյունքները հայտնի կդառնան մի քանի շաբաթ անց:

Տեղի բնակչուհի Լիզա ՄաքՔոնելը լրագրողներին պատմել է, որ տհաճ հոտի առաջացումից հետո իր մոտ սրտխառնոց եւ շնչահեղձություն է ի հայտ եկել:

Նշվում է, որ առաջին շաբաթվա ընթացքում գարշահոտությունն անընդհատ ուժեղացել է, սակայն հետագայում հոտն այնքան էլ սուր չի զգացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ