News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«ԻՆԳՈ Արմենիա»-ն գրեթե չի զգացել իր պորտֆելից պետական բժշկական ապահովագրության դուրսբերումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը:

«Մենք մեզ վրա դա գրեթե չզգացինք ո՛չ քանակական, ո՛չ որակական առումով: Բնականաբար, մեր շրջանառությունը շուրջ 15-17%-ով ընկավ. այնքանով, որքան մեզ մոտ կազմում էր ապահովագրության այդ տեսակը: Բայց չեմ կարող ասել, որ մեր եկամուտները սարսափելի անկում ապրեցին»,- հայտարարեց նա:

Պետական ապահովագրությունը բավական շահութաբեր սեգմենտ էր, բայց ընկերությունը չէր խորանում դրանում, որպեսզի չավելացնի ապահովագրության պարտադիր տեսակների եւ կամավորի հարաբերակցությունը: «Դրա շնորհիվ մեզ հաջողվեց խուսափել բացասական երեւույթներից»,- նշեց Ալթունյանը:

Հիշեցնենք, որ 2014 թվականից պետական հատվածի աշխատակիցների բժշկական ապահովագրությունը մասնավոր ընկերություններից փոխանցվել է Առողջապահության նախարարության առողջապահական ապահովագրության պետական գործակալությանը:

Նշենք, որ «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության համախառն ապահովագրավճարները 2013 թվականին կազմել են շուրջ 7.6 մլրդ դրամ (2012 թվականին՝ շուրջ 9.0 մլրդ): Այդ գումարից առողջապահության պորտֆելը կազմել է շուրջ 2.1 մլրդ դրամ (2012-ին՝ 3.1 մլրդ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ