News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում 27.11.2014թ. մեղադրանք է առաջադրվել «Ղ.Տելեկոմ» ՓԲ ընկերության քարտերի վաճառքի եւ բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման եւ բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանին` ավելի քան 750 մլն. դրամի ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտեր հափշտակելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե նախաքննությամբ պարզվել է, որ նա 2006 թվականի օգոստոսի 21-ից աշխատել է «Ղ.Տելեկոմ» ՓԲ ընկերության Կապան քաղաքի սպասարկման կենտրոնում՝ որպես ավագ համակարգող, իսկ 2010թ. հուլիսի 26-ից` վաճառքի եւ բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման եւ բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու:

Հանդիսանալով նյութական պատասխանատու անձ` Ա.Կույումջյանը 2010 թվականից մինչեւ 2014թ. հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում նույն ընկերության Երեւան քաղաքում գտնվող պահեստից ստացել է «Ղ.Տելեկոմ» ՓԲ ընկերության Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների համար նախատեսված տարբեր տեսակի նյութական արժեքներ, այդ թվում` 1000, 2000 եւ 4500 ՀՀ դրամ արժողության 717579 հատ լիցքավորման քարտ: 
Քննության տվյալների համաձայն` նա յուրացման եղանակով հափշտակել է իր վստահությանը հանձնված, ընկերությանը պատկանող 1000, 2000 եւ 4500 ՀՀ դրամ արժողության 702779 հատ լիցքավորման քարտերը:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2014թ. նոյեմբերի 27-ին Աշոտ Կույումջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Աշոտ Կույումջյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը` 2 ամիս ժամկետով:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ