News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը նոյեմբերի 27-ին, ժամը 22.35-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Քաջարան քաղաքի Բարիկավան թաղամասի թիվ 2 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 2 շենքի Ա. Հ.-ին պատկանող թիվ 1 բնակարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.11-ին, մարվել՝ 23.17-ին: Մասամբ այրվել է եւ ջերմահարվել է բնակարանի գույքը՝ 30 ք.մ:

Հրդեհի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Կապանի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել են Ա. Զ.ը (1937թ.) եւ Ա. Հ.-ը (1938թ.):

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Տպել
Ամենաշատ