News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Առաջիկա շաբաթներին Պենտագոնը կազատի Գուանտանամոյում ԱՄՆ ռազմածովային ուժերի կայանի բանտի եւս մի քանի կալանավորների, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ ՊՆ-ն անցյալ շաբաթ այդ հատուկ բանտից ազատել էր հինգ բանտարկյալի. նրանցից երեքը հանձնվել են Վրաստանին, եւս երկուսը՝ Սլովակիային: Հայրենիքում նրանց համար մշակվել են վերականգնողական հատուկ ծրագրեր:
Պենտագոնը հասկացրել է, որ դեկտեմբերին նոր ազատվողներ կլինեն, սակայն հրաժարվել է նշել, թե քանի բանտարկյալի մասին է խոսքը եւ որ երկրների քաղաքացի են նրանք: Վերջերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի   զինված ուժերի գործերով հանձնաժողովի նախագահ Բաք Մաքքեոնը ուղերձ էր հղել պաշտպանության նախարար Չակ Հեյգելին, որում անհանգստություն է հայտնել Գուանտանամոյից ազատվող  կալանավորների թվի կտրուկ աճի կապակցությամբ:

Գուանտանամոյում ներկայումս կա 143 կալանավոր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ