News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նամիբիայում նոյեմբերի 28-ին կկայանան նախագահի եւ խորհրդարանի ընտրություններ: Երկիրը կդառնա Աֆրիկայում առաջինը, որտեղ նախագահին եւ խորհրդարանը կընտրեն էլեկտրոնային քվեարկությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ընտրություններին կմասնակցեն ավելի քան 1,24 մլն գրանցված ընտրողներ:

Ընտրությունների նախօրեին ընդդիմադիր 3 կուսակցությունները կոչ են արել հետաձգել էլեկտրոնային քվեարկությունը, քանի որ առանց թղթային քվեաթերթիկների վերստուգելը դժվար է: Սակայն մայրաքաղաքի Բարձր դատարանը մերժել է նրանց:

Հարավաֆրիկյան երկրի 79-ամյա նախագահ Հիֆիկեպունյե Փոհամբայի լիազորությունների ժամկետը լրացել է, նրա տեղի առավել հավանական թեկնածուն 73-ամյա վարչապետ Հագե Գեյնգոբն է, որին առաջադրել է Հարավարեւմտյան Աֆրիկայի ժողովրդական կազմակերպությունը:

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է ինը թեկնածու: Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 16 կուսակցություն:

1990թ. Նամիբիան անկախացել էր ՀԱՀ-ից: Այն աշխարհում ուրանի արտադրության ծավալներով չորրորդ երկիրն է, նաեւ ունի արծաթի, պղնձի, ցինկի եւ ոսկու հանքավայրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ