News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը առողջական որեւէ խնդիր չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա օգնականը՝ Զարզանդ Նիկողոսյանը:

Նա տեղեկացրեց, որ մարզպետը երեկ ընդամենը կես ժամով մտել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, արյան անալիզ հանձնել եւ դուրս եկել, չի հոսպիտալացվել, որեւէ վիրահատության չի ենթարկվել: Օգնականը հայտնեց, որ այժմ մարզպետի հետ գտնվում են Երեւանում, այսօր մի շարք աշխատանքային հանդիպումներ են նախատեսված:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: NEWS.am-ի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանին ստենդավորելու կարիք չի եղել, նրան կորոնագրաֆիա են արել, լայնացրել են անոթները:

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը սրտի հետ կապված խնդիր ունի:

Տպել
Ամենաշատ