News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հռոմի պապը եռօրյա այցով մեկնում է Թուրքիա: Օդանավակայանում հանդիսավոր դիմավորումից հետո պապի գլխավորած պատվիրակությունը կուղեւորվի Աթաթուրքի դամբարան, այնուհետեւ Ֆրանցիսկոսը կհանդիպի Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ նախագահական նոր պալատում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոյեմբերի 29-ին Հռոմի պապը կմեկնի Ստամբուլ: Այնտեղ նա կայցելի քրիստոնեական գլխավոր սրբատեղի Սուրբ Սոֆիայի տաճար, այնուհետեւ Ստամբուլի կենտրոնական մզկիթ, կաթոլիկական տաճար եւ հունական պատրիարքարան: Նա նաեւ կհանդիպի Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի հետ: Նոյեմբերի 30-ին հոգեւոր առաջնորդը կշարունակի Ստամբուլի եկեղեցիներ իր այցելությունները:

Ֆրանցիսկոսը 4-րդ պապը կդառնա, որ այցելել է Թուրքիա: Առաջին անգամ այդ երկիր այցելել էր Պողոս պապը՝ 1967թ., այնուհետեւ 1979թ.՝ Հովհաննես-Պողոս  II պապը,  2006թ.-ին էլ՝ Բենեդիկտոս XVI պապը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ