News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության նախկին տնօրեն, յուրացման մեջ մեղադրվող Գայանե Մարգարյանին առաջիկայում նոր մեղադրանք կառաջադրվի՝ երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գիշերօթիկ դպրոցի աշխատակիցների եւ երեխաների շահերը պաշտպանող Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինն իրենց հայտնել է, որ գործի՝ մեծածավալ լինելու պատճառով սկզբում մեղադրանք է առաջադրվելու միայն Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը):

«Այս պահին տեղյակ չենք, թե ինչ ծավալի գումարների յուրացման մասին է խոսքը: Դատելով, թե ամեն տարի ինչքան գումար է ստանում դպրոցը պետությունից, պարզ է դառնում գումարի չափը: Ամեն տարի դպրոցը ստանում է 113 մլն դրամ, որի միայն 86 մլն դրամը հատկացվում է աշխատավարձերին: Հաստատությունն ունի 75 աշխատակից եւ 85 երեխա, սակայն մենք պարզել ենք, որ ընդամենը 35-40 աշխատակից ունի այն: Հետեւաբար, ամեն տարի մոտ 40-45 մլն դրամ յուրացվել է բյուջեից եւ այսպես 7-8 տարի շարունակ»,- ասաց նա:

Տիգրան Հայրապետյանը խորը կասկածներ ունի, որ Գայանե Մարգարյանը միայնակ չի գործել: Նրա խոսքով՝ եթե ամեն տարի այս միլիոններն այսքան հեշտությամբ յուրացվել են, եւ նախարարությունից չեն իմացել այդ մասին, ապա հենց այդ աշխատակիցներն էլ պետք է ազատվեն աշխատանքից:

«Անհնար է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը չիմանար, թե քանի մարդ է աշխատում այդ հաստատությունում, հատկապես որ պարբերաբար այնտեղ ժողով է անցկացրել եւ պետք է որ տեսներ, թե քանիսն են գալիս ժողովի»,- ավելացրեց նա:

Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ Գայանե Մարգարյանը 2007-2014 թվականների ընթացքում, կազմակերպության կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանի օժանդակությամբ հրամանագրել է ՊՈԱԿ-ում փաստացի աշխատանքներ չկատարող 28 աշխատակիցների: Արդյունքում` պետական բյուջեից ՊՈԱԿ-ին փոխանցված գումարներից վերոհիշյալ անձանց անուններով ելքագրել ու յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով` 46.535.970 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ ամենամյա եւ ֆիզիոլոգիական արձակուրդայինների համար տրվող գումարները: Բացի այդ, 2004-2014 թվականների ընթացքում Գ.Մարգարյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանի եւ կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանի օժանդակությամբ, հաշվարկել է ՊՈԱԿ-ում փաստացի չաշխատող 4 աշխատակցի, սակայն նրանց անվամբ ելքագրված գումարները տվել է ՊՈԱԿ-ում աշխատող նրանց հարազատներին եւ ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցներին՝ որպես լրավճար` այդկերպ ՊՈԱԿ-ի միջոցներից վատնելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7.747.358 ՀՀ դրամ գումար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի մի խումբ աշխատակիցներ ապրիլի 4-ին բաց նամակ էին տարածել հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների հանդեպ բռնություն գործադրելու, ֆինանսական ապօրինությունների, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու հովանավորչությունից օգտվելու վերաբերյալ: Լրատվամիջոցները եւ սոցիալական կայքերը արագ արձագանքել են դրան, այցեր կատարել հաստատություն ու հարցազրույցներ վերցրել աշխատակիցներից ու երեխաներից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ