News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի տեսուչ, ոստիկանության կապիտան Տիգրան Գրիգորյանը ծառայութունն Ալավերդիում ավարտելուց հետո տուն էր վերադառնում, երբ տեսավ, որ ճանապարհին վրացական բեռնատար  էր շրջվել եւ խցանում առաջացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատր Սուրեն Խուդոյանը:

 «Ինքը Ալավերդիում է ծառայում, ժամը 16.00-ին ավարտում է աշխատանքը, գալիս է տուն, ճանապարհին տեսնում է որ վրացական բեռնատարը թեքվել, խցանում է առաջացել, կանգնում է, փորձում երթեւեկությունը բացել, մոբիլիզացնում է ամեն ինչ, տրակտոր է բերում, բեռնատարը քաշում են, ճամփան բացվում է: Սկսում է կարգավորել երթեւեկությունը, մեքենաների հոսքը: Մի երկու-երեք մեքենա իրար են հարվածում, սղալով գալիս խփում են այդ տղային»,-պատմեց Սուրեն Խուդոյանը:

Նրան անմիջապես տեղափոխում են Սպիտակի հիվանդանոց, պարզվում է, որ ոտքը 4-5 տեղից կոտրվել է: Մեծ դժվարությամբ հաջողվում է ոստիկանին հասցնել Երեւան, ճանապարհին ցավազրկող դեղամիջոց են ներարկում, բայց ոստիկանի շաքարը բարձրանում է:

ՃՈ-ի պետը տեղեկացրեց, որ նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ոտքից ծանրություն են կախել, 4-5 օր պետք է անշարժ մնա, որպեսզի հետո վիրահատեն:Սուրեն Խուդոյանն ասաց, որ կարեւորը ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում, երկար բուժում պետք է անցնի, իսկ 2 օրից էլ նրա դստեր հարսանիքն է, որին չի կարողանա մասնակցել: Նա հայտնեց, որ Տիգրան Գրիգորյանը անընդհատ կրկնում էր, թե ինչպես կարող էր համազգեստը հագին, թողնել եւ հեռանալ, երբ ճանապարհին մեծ խցանում կար:

ՃՈ-ի պետը հավելեց, որ հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ չկան, իսկ ձմեռային եղանակին վթարները պայմանավորված են  ձմեռային անվադողեր չօգտագործելու հանգամանքով, երեկոյան ժամերին ճանապարհներին գոյացող սառույցով, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ վարորդները զգույշ չեն երթեւեկում, բոլորը շտապում են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ձյան առատ տեղումների հետեւանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փակվել են Սպիտակի ոլորանները եւ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը: Ճանապարհի 10-րդ կիլոմետրում խցանում է առաջացել բեռնատարների պատճառով, որոնք չեն կարողանում տեղաշարժվել՝ փակելով մարդատար մեքենաների ճանապարհը: Խցանումը բացելու աշխատանքներ կատարելիս՝ ճանապարհային ոստիկանության աշխատակցի ոտքը կոտրվել է: Նա տեղափոխվել է հիվանդանոց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ