News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի զարգացման 2014 թվականի ծրագրով, ինչպես նաեւ կանաչապատման տարեկան աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է 60.000 ծառ եւ թուփ. 40.000-ը գարնանային, իսկ 20.000-ը`աշնանային ծառատունկի ընթացքում:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե դեկորատիվ ծառերի ընտրությունից առաջ հաշվի են առնվել բնապահպանների կարծիքները: Ըստ այդմ, մայրաքաղաքի բնակլիմայական պայմանների համար ավելի նպաստավոր են հացենիները, սոսիները, գնդաձեւ ակացիաները, կաղնիները, թույաներն ու թխկիները, որոնք էլ հենց ընտրվել են:

Ծառատունկն իրականացվել է ոռոգելի տարածքներում: Մայրաքաղաքում ավարտվել են նաեւ շուրջ 700.000 վարդակակաչների սոխուկների տնկման աշխատանքները։ Վարդակակաչների ծաղկման ժամանակահատվածը գալիք տարվա ապրիլ-մայիս ամիսներն են։

Տպել
Ամենաշատ