Ադրբեջանի գործազուրկ բնակիչը խարակիրիի փորձ է կատարել:
Vesti.аz-ի փոխանցմամբ՝ 1987թ. ծնված, նախկինում դատված Մեհրաբ Աբասովը աշխատանքի ընդունվելու համար գնացել է ավտոբուսային պարկ, որտեղ նախկինում վարորդ էր աշխատում: Սակայն տնօրենը նրան աշխատանքի չի ընդունել:
Հաջորդ օրը Աբասովը կրկին գնացել է այնտեղ եւ, ի նշան տնօրինության դեմ բողոքի, դանակով հարվածել է որովայնին, ինչի հետեւանքով հոսպիտալացվել է: