News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պեկինում հագուստի խանութը փակել է դռները Չինաստանի քաղաքացիների համար, որը հարուցել է տեղի բնակիչների դժգոհությունը, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ խանութի մուտքը բաց է միայն օտարերկրացիների եւ այն չինացիների համար, ովքեր աշխատում են այնտեղ: Սա հարուցել է չինացի բլոգերների զայրույթը, որոնք լուրը տարածել են Weibo միկրոբլոգների ծառայությունում:

Խանութում Չինաստանի քաղաքացիների համար մուտքի արգելքը մեկնաբանել են «մրցակիցների կողմից պլագիատից խուսափելու» անհրաժեշտությամբ: Աշխատակիցներից մեկը հայտնել է, որ չինացի գնորդները «բավական ձանձրացնող են», իսկ չինուհիները բավական շատ հագուստ են փորձում, սակայն արդյունքում ոչինչ չեն գնում: Բացի դրանից, հաղորդվում է նաեւ խանութում գողության դեպքի մասին: Չինաստանի քաղաքացին գողացել է արտասահմանցի գնորդի դրամապանակը, եւ ղեկավարությունը ստիպված տուժածին վճարել է 5000 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ