News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանը, ում գործը առանձնացվել էր հիմնական գործից եւ քննությունը 6 ամսով երկարաձգվել էր, դեռ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ամբաստանյալի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը հայտնեց, որ Քյարամի վիճակը շարունակում է ծանր մնալ:

«Քյարամին նույնիսկ դատարան բերելն է անիմաստ, մի քանի օր առաջ նորից գնացել է «Դատապարտյալների հիվանդանոց», բայց Քյարամը չկարողացավ գալ հանդիպման: Հիմա սպասում ենք դեկտեմբերի 10-ի նիստին, որ հասկանանք իրավիճակը, բայց այսքան երկարաձգել էլ չի լինի, արդեն 7-8 ամիս պաշտպանյալս բուժվում է»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ միայն փորձագետների եզրակացությունից եւ համապատասխան թույլտվությունից հետո կարելի է Քյարամ Ամոյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Նշենք, որ սեպտեմբերին ամբաստանյալը բուժում էր ստացել «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա: Հիշեցնենք, որ մայիսի 7-ին հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Քյարամ Ամոյանի մասն առանձնացնել եւ 6 ամսով հետաձգել քննությունը: Նոյեմբերի 10-ին գործի քննությունը նորից սկսվեց, բայց չկայացավ, քանի որ Ամոյանն ի վիճակի չէր դատական նիստին ներկա գտնվել:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ