News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում մարդկության դեմ կատարված հանցագործությունների ճանաչման մասին օրինագիծը կմերժվի խորհրդարանում, սակայն կմնա երկրի քաղաքական կյանքի օրակարգում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Նրա խոսքով՝ 1990-ական թթ. «ցեղասպանություն» բառի միայն բարձրաձայնման համար Թուրքիայում դատում եւ կալանավորում էին: «Օրինագծի հայտնվելն ինքնին ոչ այնքան Ռեջեփ Թաիփ Էրդողանի արժանիքն է, որքան Եվրամիության, այսինքն Էրդողանի հանդուրժողականությունը պայմանավորված է ԵՄ-ի պահանջներով: Սա լուրջ քայլ է. երկրի ներսում օրինականացվում է պատմության հետ երես առ երես կանգնելու պահանջը», - նշեց Հակոբ Չաքրյանը: Թուրքագետը չի կարծում, որ օրինագիծը կընդգրկվի Թուրքիայի Ազգային ժողովի օրակարգում, սակայն դրա ի հայտ գալը համարում է առաջընթաց քայլ:

Հիշեցնենք, որ քրդական Դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Սեբաայթ Թունջելը խորհրդարանում ներկայացրել է Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունների ճանաչման մասին օրինագիծը: Այն նաեւ պահանջում է ներողություն խնդրել ջարդերի ենթարկված ժողովուրդներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ