News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հովվաշան անօթեւան ձագը երկու ամիս շարունակ ապրել է՝ պլաստիկ սափորը գլխին: Այդ ամբողջ ընթացքում Տեխասում բնակվող ընտանիքը փորձել է բռնել նրան: Վերջապես Օդրե Բոհանոնին եւ նրա ամուսնուն դա հաջողվել է: Կենդանու ազատագրումը պատկերող հոլովակը դարձել է YouTube-ի հիթը, հայտնում է Vesti-ն:

Հոլովակում երեւում է՝ ինչպես է ամերիկուհին մկրատով կտրում հաստ պլաստիկե սափորը: Ամուսինների կարծիքով, 5 ամսական ձագը  մտել է իրենց բակ, քիթը մտցրել կերով լի տարան, սակայն ինքնուրույն չի կարողացել ազատվել դրանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ