News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի առաջին կուրսեցիներն ուսանողական գրքույկներ եւ տոմսեր ստանալու են «Վիվալդի» ռեստորանային համալիրում: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց համալսարանի ուսանողության, երիտասարդության եւ հասարակայնության կապերի գծով պրոռեկտոր Ցոլակ Ակոբյանը:

Նրա խոսքով՝ միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին, այդ օրը նշվելու է նաեւ երիտասարդության օրը:

«Պետբյուջեի հետ որեւէ կապ չունի, ուսխորհուրդն է իր կամ հիմնադրամի միջոցներով կազմակերպում միջոցառումը: Երիտասարդական ոճի միջոռացում է լինելու, սեղաններ չեն լինելու, պարզապես ազատ տարածություն, որտեղ ուսանողները կպարեն, կուրախանան»,- ասաց Ցոլակ Ակոբյանը:

Նշենք, որ անցած տարի նույնպես համալսարանն իր առաջին կուրսեցիներին ուսանողական տոմսեր եւ գրքույկներ հանձնել է «Վալենսիա» ռեստորանում:

Տպել
Ամենաշատ