News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվայում աշխատանքի տեղավորվելու համար 2015թ. միգրանտները պետք է կամավոր բժշկական ապահովագրություն անցնեն, որի արժեքը տարեկան 5,4 հազար ռուբլի է, փոխանցում է Russian Today-ը՝ վկայակոչելով ՌԴ տնտեսական քաղաքականության դեպարտամենտի մամուլի ծառայությունը: 

Ըստ աղբյուրի՝ ԴՄԾ-ից գնելով փաստաթուղթը՝ միգրանտները կարող են համաբուժարաններում ախտորոշում ստանալ, ռենտգեն, ուլտրաձայնային հետազոտություններ անցնել, էլեկտրասրտագրություն, արյան տարրալուծում, այցելել վնասվածքաբանի մոտ, ատամնացավի դեպքում՝ դիմել ատամնաբույժի եւ անհրաժեշտության դեպքում բժշկի թուղթ ներկայացնել աշխատավայր:

Այժմ միգրանտները կարող են անվճար շտապօգնություն կանչել, նաեւ՝ անհետաձգելի օգնություն ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ