Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արագածավան գյուղից հայտնաբերվել եւ ժամը 19.00-ին բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Սմբատ Հ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա նոյեմբերի 25-ից հետախուզման մեջ էր ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի /պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը/ 1-ին մասի մեղադրանքով: