News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստին Հանրապետական կուսակցության եւ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները օրինագծերից քննարկումից ավելի  հետաքրքիր զբաղմունք են գտել:

«Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու քննարկումների ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դիմեց իր դիմաց նստած ՀՀԿ-ական գործընկեր Արփինե Հովհաննիսյանին: «Ինչո՞ւ եք այդպես ուշադիր ինձ նայում», - հարցրեց Ուրիխանյանը: «Իմ հայացքը Ձեզ չի ուղղված, այլ իմ առաջ է ուղղված, պարոն Ուրիխանյան: Մի կաշկանդվեք»,- ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը: «Ես Ձեր հայացքից չեմ կաշկանդվում, այլ հակառակ զգացումներ եմ ունենում»,- պատասխանեց Տիգրան Ուրիխանյանը: «Դե լավ է, ուրեմն ադեկվատ եք»,- պատասխանեց Արփինե Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ