News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռաչինսկուն պաշտոնավարման անցած ավելի քան չորս տարիների ընթացքում հայ-լեհական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Երկուստեք նշվել է, որ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ երկկողմ կապերը դինամիկ զարգանում են՝ վերջին տարիներին կայացած նախագահական փոխայցերը, արտաքին գերատեսչությունների միջեւ պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը նպաստել են նաեւ միջխորհրդարանական, տնտեսական, մշակութային եւ գիտակրթական կապերի խորացմանը, ինչպես նաեւ միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության սերտացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ