News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Նախախորհրդարանի» անդամ-աջակիցների 7 վնասված մեքենաները ստուգվել են թե ոստիկանների, թե արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների կողմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

«Սա իրականում կրկես է, մենք շատ լավ գիտենք գործի բնույթը, գրեթե բոլոր դեպքերում ոստիկանությունը եւ ԱԻՆ-ը զանգեր են ստացել մի քիչ առաջ կամ հետո, կազմվել է սխեմա, որ մեքենաները չայրվեն ամբողջությամբ, սա նախազգուշական քայլ է, ու եթե չսկսվենք, լինելու է մյուս քայլը: Եթե ոստիկանության եւ ԱԱԾ-ի քթի տակ նման անմիջական գործողություն է կատարվում այսպես համակարգված, ուրեմն հենց այդ կառույցներն են կանգնած դրա ետեւում»,-ասաց նա:

Կինոռեժիսորը պատահական չի համարում, որ դեպքից  առաջ ոստիկանապետը իր ռուս գործընկերների հետ հանդիպմանը հայտնել է, թե Ներքին գործերի նախարարության հիմնական թշնամիներն են քրեական տարրերը եւ քաղաքական ընդդիմությունը: «Դա ուղիղ պարզ ինքնախոստովանություն է, թե ում են իրականում ընդդիմություն համարում, երեւաց նրանից, թե ում մեքենան են այրում»,-ասաց նա:

«Նախախորհրդարանում» որեւէ հույս չեն կապում, թե մեքենաների վնասման դեպքերով նորմալ քննություն կլինի, նրանք միայն իրենց հետ են հույսեր կապում: Թեեւ տարածքում տեսախցիկներ կան, Տիգրան Խզմալյանը կասկածում է՝ տեսագրությունները կտրամադրվեն, թե ոչ:

«Կարո Եղնուկյանի դեպքում փորձեցին այրել ոչ թե ետեւի անիվը, այլ դեմից, մնացածների մոտ նույն ձեռագիրն է, լցրել են յուղ կամ կերոսին, այրել, որոշ դեպքերում փայտի կտորներ են դրել, որ հրդեհը ավելի ավելի ուժգին լինի: Որոշ մեքենաներ անպիտան վիճակում են, մի քանիսի դեպքում հասցրել են շուտ հանգցնել, տերն է նկատել, պատահակլան անցորդներ կամ այլ մեքենայի վարորդներ»,-ասաց կինոռեժիսորը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ի գիշերը անհայտ մարդիկ վնասել էին «Նախախորհրդարանի» անդամներից  եւ աջակիցներից 7-ի ավտոմեքենաները: Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`«Նախախորհրդարան» շարժման անդամ Ս.Մելքոնյանի ավտոմեքենան դիտավորությամբ, հրկիզման եղանակով այրելու դեպքի առթիվ: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ