News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալիան հոկտեմբեր ամսին գրանցել է գործազրկության ռեկորդային բարձր՝ 13,2% մակարդակ: Պատճառը Երկրորդ աշխարհամարտից ի վեր երկրում ամենաերկար ռեցեսիայի պայմաններում անձնակազմը չընդլայնելու մասնավոր հատվածի որոշումն է, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ազգային վիճակագրական ծառայության տվյալներին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2014թ. սեպտեմբերին գործազրկության մակարդակը կազմել է 12,9%: Սա 1977թ.-ից ի վեր տվյալ ինդեքսի հաշվվման եռամսյա հաշվարկների ժամանակ գրանցված գործազրկության ամենաբարձր մակարդակն է:

Երկրի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 15-24 տարեկան երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը կազմում է 43,3%:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ