News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն դրամի գողությանն օժանդակելու համար 5 ու կես տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Առուշանյանի գործի հետեւում կանգնած է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը (Արմաշի Գուգո): Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Աշոտ Առուշանյանի գործով դատավճռից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը:

«Օլիգարխ Գուրգեն Նիկողոսյանը, օգտագործելով իր ֆինանսական բոլոր միջոցները, միլիոնավոր դոլարները, ամեն ինչ արեց, որ այս գործը չբացահայտվի: Այս գործը բացահայտված է, ուղղակի հրապարակված չէ: Արմաշի Գուգոն ամեն ինչ արեց, որ Նորագավիթի ոստիկանությունից գործը էս կողմ չանցնի, եւ օբյեկտիվ քննություն չիրականացվի, քանի որ օբյեկտիվ քննության դեպքում գործը գնում էր Արմաշ գյուղ եւ Սուրենավան՝ այսինքն իր շրջապատը»,-ասաց Լավրենտի Առուշանյանը:

Նրա խոսքով՝ դատարանը անարդար վճիռ կայացրեց՝ անփոփոխ թողնելով իր որդուն 5 ու կես տարվա ազատազրկման դատապարտելու առաջին ատյանի որոշումը. «Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն գոյություն չունի, այն սեփականաշնորհված է մի քանի անձանց կողմից: Առանց որեւէ ապացույցի, առանց որեւէ հիմքերի այսօր դատապարտվեց հայ ազգի լավագույն զավակներից մեկը»:

Առուշանյանի ծնողներն արդարության հասնելու համար պատրաստ են նույնիսկ կյանքի գնով պայքարել: Լավրենտի Առուշանյանի խոսքով՝ իրենք հիասթափված են երկրի ղեկավարից, քանի որ երբ իրենք հացադուլ էին անում նախագահականի մոտ, իրենց խոստացել էին, որ արդար դատավճիռ կլինի, սակայն «խաբեցին»:

Աշոտ Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր համար սպասելի էր ցանկացած որոշում, նա դատարանի կայացրած վճիռը բնորոշեց որպես «ակնհայտ ապօրինի» :

«Դատական համակարգին ծանոթ լինելով սպասում էի ցանկացած որոշման, բայց այս որոշումը կարող է նախադեպ դառնալ եւ ցանկացած մեկին բռնեն եւ հիմնավոր կասկածի հիման վրա դատեն՝ չունենալով որեւէ ապացույց: Ակնհայտ ապօրինի որոշում կայացվեց այսօր»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ դիմելու է Վճռաբեկ դատարան, այնուհետեւ Եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով նրան 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանն նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում: Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 5 ու կես տարվա ազատազրկման։ Նա պնդում է, որ մեղավոր չէ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ